ԱՆԱՐ ԲԱՂԻՐՈՎ. ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՀԱՅ ԱՆՋԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Անազատության մեջ գտնվող հայ անջատականների բոլոր իրավունքները լիովին պաշտպանված են, լրագրողներին ասել է Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայի նախագահ Անար Բաղիրովը։
Նա նշել է, որ փաստաբաններն այդ անձանց իրավաբանական օգնություն են ցուցաբերում ոչ միայն պետության հաշվին, այլև պայմանագրային հիմունքներով։
«Սա ցույց է տալիս, որ ադրբեջանական անկախ ադվոկատուրան ապահովում է յուրաքանչյուրի սահմանադրական և միջազգային իրավունքները։ Ե՛վ ադրբեջանական հասարակությունը, և՛ միջազգային հանրությունը ականատես են եղել, որ մեր երկրում ցանկացած անձի կարող է մատուցվել բարձրակարգ իրավաբանկան օգնություն։
Այս հարցում մենք բողոքի չենք հանդիպել»,- ընդգծել է Անար Բաղիրովը։


Читайте также

Оставить комментарий