ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ. 1987Թ-ԻՑ Ի ՎԵՐ ՀԱՅ ԱՆՋԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԲՈԼՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ. ՇՈՒՏՈՎ ՆՐԱՆՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը Real TV հեռուստաալիքի ղեկավար Միրշահին Աղաևին տված հարցազրույցում։
«Քննչական խմբում ընդգրկված են բազմաթիվ պետական կառույցների ներկայացուցիչներ, քանի որ անջատողականները բազմաթիվ հանցագործություններ են կատարել։ Նրանցից յուրաքանչյուրի կատարած արարքները պարզվում են։ Մենք մանրամասն ուսումնասիրում ենք 1987 թվականից ի վեր կատարված բոլոր հանցագործությունները», - ասել է գլխավոր դատախազը.
Ալիեւը նշել է, որ մոտ ապագայում անջատողականներին վերջնական մեղադրանք կներկայացվի, իսկ քրեական գործերը կուղարկվեն դատարան։
«Միջազգային կազմակերպություններն ու որոշ երկրներ ականատես կլինեն թափանցիկ, համապարփակ և օբյեկտիվ դատավարության»,- ընդգծել է գլխավոր դատախազը։