ՔՅԱՄՐԱՆ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ
Հայաստանի սադրիչ գործողությունները խոչընդոտ են տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ այս տարվա ապրիլին Նախչըվանում ծառայող երկու ադրբեջանցի զինծառայողներ եղանակային անբարենպաստ պայմաններում վատ տեսանելիության պատճառով մոլորվել և գերեվարվել են հայ զինվորականների կողմից։
Քյամրան Ալիևը հայտնել է, որ գերեվարված ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ քրեական գործ է հարուցվել կեղծ ապացույցների հիման վրա։
Ադրբեջանի գլխավոր դատախազը հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Հայաստանի զինված ուժերը՝ հերթական անգամ շարունակելով ահաբեկչական սադրիչ գործողությունները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ են կիրառել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողների նկատմամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող՝ ենթասպա Էլշան Ռուստամովը հրազենային վիրավորում է ստացել: Նա ընդգծել է, որ նման սադրիչ գործողությունները խոչընդոտ են տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։