ՄԱՐԿԵՏԱ ՊԵԿԱՐՈՎԱՆ ԲԱՔՎՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՐՏԱՀԱՅՏԱԾ ԽՈՍՔԵՐԻՑ՝ ՆՇԵԼՈՎ, ՈՐ ՆՐԱՆ ՍԽԱԼ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ
Ադրբեջանը միշտ եղել է Չեխիայի հուսալի գործընկերը, այս մասին Բաքվում հայտարարել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովան։
Բաքվում՝ Ադրբեջանի օրենսդիր մարմնի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը Պեկարովան հայտարարել է՝ Չեխիան ուրախ է իր աջակցությունը հայտնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության շարունակությանը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու բարեկեցության հասնելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարկետա Պեկարովա Ադամովան այցելել է Հայաստան: Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Բաքու իմ այցի ընթացքում ես անպայման հարցեր կբարձրացնեմ այն մասին, թե ինչու չեն նրանք ցանկանում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն Հայաստանի ներկայացուցիչների կողմից։ Սա այն է, ինչ մենք պետք է անենք: Եվ, իհարկե, մենք կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանանք այնպիսի ճնշում գործադրել Ադրբեջանի ներկայացուցիչների վրա, որպեսզի նրանք շարունակեն մասնակցել բանակցություններին»։
Բաքու ժամանելուն պես նա հրաժարվել է իր խոսքերից՝ նշելով, որ նրան սխալ են հասկացել։ Նա նաև հայտարարել է, որ Ղարաբաղը միշտ համարել է Ադրբեջանի անբաժանելի մասը։
Չեխ պաշտոնյան նաև վստահեցրել է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության վերաբերյալ հարցի քննարկմանը Պրահան չի մասնակցել և չի աջակցել այդ քայլերին։