ՎԵՐԻՆ ԼԱՐՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 100-ԱՎՈՐ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՆՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԸ

Վերին Լարսի անցակետում խնդիրները միայն հայկական բեռնատարների հետ կապված չեն, Ռուսաստան մտնող բոլոր մաքսակետերում խսիտ հսկողություն է նաև վրացական և թուրքական բեռնատարների նկատմամբ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նրա ներկայացմամբ՝ Ռուսաստանի անասնաբուժական ու սանիտարահիգիենիկ հսկողության ծառայությունը՝ («Россельхознадзор»-խմբ․) նոյեմբերի 23-ից ուժեղացված հսկողություն է իրականացնում շուտ փչացող ապրանքների՝ միրգ, բանջարեղեն, ծաղիկներ և բժշկական ապրանքների նկատմամբ։
Վահան Հակոբյանի խոսքով՝ այս պահին հայ արտահանողները լուրջ խնդրի առաջ են կանգնել, քանի որ ռուսական ծառայությունը մեծ թվով խախատումներ է հայտնաբերում, և բեռնատարների մի մասին հետ է ուղարկում։
Հիշեցնենք, որ Լարսում 100-ավոր բեռնատարներ չեն կարողանում անցնել Ռուսաստանի սահմանը: Պտուղ-բանջարեղենով, ծաղիկներով, ձկով և այլ սննդամթերքով բեռնված ավտոմեքենաները անցակետում գտնվող Ֆիտոսանիտարական կետում խիստ վերահսկողություն են անցնում:


Читайте также

Оставить комментарий