ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. ՄԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՕԳՏՎԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ «3+3» ՀԱՐԹԱԿԻՑ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Մենք կարծում ենք, որ «3+3» հարթակը լավ ձևաչափ է խնդիրների խաղաղ կարգավորման համար»,- ընդգծել է Գյուլերը իր վրաց և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև նշել է, որ Անկարան և Թբիլիսին աջակցել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։
«Մենք աշխատում ենք Կովկասում կայունության համար։ Ադրբեջանն ազատագրել է իր հողերը օկուպացիայից։ Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները», - դիմելով Ջուանշեր Բուրչուլաձեին և Զաքիր Հասանովին՝ ասել է Գյուլերը։