ՌԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Մոսկվան պատրաստ է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
«Մենք բազմիցս հաստատել ենք, որ պատրաստ ենք մոսկովյան հարթակը տրամադրել Ադրբեջանին և Հայաստանին` արտգործնախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ հետագա երկխոսության համար։ Մեր այդ պատրաստակամությունն անփոփոխ է։ Երբ մենք համաձայնեցնենք նման միջոցառման ժամկետները, կհայտարարենք այդ մասին», - նշել է Գալուզինը։