ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՂԱՐԱԲԱՂ ԵՎ ՍԱԴՐԻՉ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասի երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը մինչ օրս անհնար է Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի հետևանքով:
Նա ընդգծել է, որ Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում զենքի և ռազմական անձնակազմի մատակարարում է իրականացրել Լեռնային Ղարաբաղ և սադրիչ քայլեր ձեռնարկել։


Читайте также

Оставить комментарий