ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ. ԵՐԱՍԽԻ ՄԵՏԱՂԱՁՈՒԼԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՄՈՏԱԿԱ ՄԵԿ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ

Այս մասին Քերոբյանն ասել է լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե արդյոք այսպիսով տուրք չի տրվում ադրբեջանական կողմի պահանջին՝ Քերոբյանը պատասխանել է.
«Հաշվի առնելով աշխարհագրական և տարածաշրջանային միջավայրը՝ փորձում ենք մաքսիմալ օգտակար լինել»։
Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 6 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արազ ջրերը։
Հայկական լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր, և ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։