ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պլանավորված հանդիպումը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի վերջին Բրյուսելում, հետաձգվել է, հայտարարել է՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը դանդաղ է ընթանում, բայց ճիշտ ուղղությամբ»,- հոկտեմբերի 25-ին ասել է Կլարը՝ հայկական APRI վերլուծական կենտրոնի «Առաջընթաց անորոշության պայմաններում» թեմայով համաժողովում։
Կլաարը հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն, և դրանց արդյունքը կլինի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։


Читайте также

Оставить комментарий