ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ: «ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ ԿՅԱՆՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆՔ ԽՈՍՏԱՆՈՒՄ»
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հարցազրույց է տվել՝ Al Jazeera միջազգային հեռուստաընկերությանը։
«Մենք ականատես եղանք տարածաշրջանից մի շարք հայերի վերաբնակեցմանը, սակայն ուզում եմ նշել, որ մոտ 30 տարի առաջ ադրբեջանցիները հեռացան տարածաշրջանից՝ ենթարկվելով նրանց նկատմամբ իրագործված սպանությունների և բազմաթիվ վայրագությունների:
Ադրբեջանը դիմել է հայ բնակչությանը՝ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան վերաինտեգրվելու ադրբեջանական հասարակությանը։
Մենք Ղարաբաղի հայերին խոստանում ենք կյանքի լավագույն պայմաններ, քան նրանք ունեին, երբ գտնվում էին Ադրբեջանի տարածքներում ստեղծված ռազմական խունտայի իշխանության ներքո։
Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման իրական աջակցությամբ», - հայտարարել է Այխան Հաջիզադեն։