ՄԱԿ. ՂԱՐԱԲԱՂԸ ԼՔՈՂ ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՇՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԴԵՊՔԵՐ ՉԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտարարել է, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի Հայաստան ուղևորության ընթացքում բացասական վերաբերմունքի դեպքեր չեն գրանցվել, հայտնում է Anadolu գործակալությունը։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանին ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի ամենշաբաթյա ասուլիսում խոսել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից Հայաստան հազարավոր մարդկանց միգրացիայի և Հայաստանում նրանց վիճակի մասին:
Նրա խոսքով, մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում ավելի քան 88 700 մարդ լքել է Ղարաբաղը և հասել Հայաստան։ Բելանին ասել է, որ իրենք «անհանգստացած են հումանիտար արտակարգ իրավիճակով»:
Բելանին նշել է, որ Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ի և այլ ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությամբ ստանձնել է նրանց պաշտպանության և աջակցության պատասխանատվությունը։


Читайте также

Оставить комментарий