ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը խոստովանել է՝ երկար սպասված հանդիպումը տեղի է ունեցել Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություններից հետո: «Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկել զինաթափման, նրանց դուրսբերման և տեղերում վերաինտեգրման ուղղությամբ», - հավելել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ «երկխոսությունը կշարունակվի վերաինտեգրման հարցով կառավարության պլանների ուղիղ քննարկման ձևաչափով, ենթակառուցվածքների վերականգնմամբ և շահագործմամբ, ինչպես նաև հումանիտար ապրանքների մատակարարման հետ կապված հարցերի լուծմամբ»։