ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԴԻՄԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԱԶԳԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով՝ ադրբեջանական բանակի կողմից Ղարաբաղի տարածաշրջանում իրականացվող տեղական հակաահաբեկչական միջոցառումների կապակցությամբ պաշտոնական Բաքուն դիմել է տարածաշրջանում բնակվող հայազգի բնակիչներին:
«Ադրբեջանի պետությունը վերջին 3 տարիներին վերականգնում է Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը՝ ստեղծելով նոր ժամանակակից ենթակառուցվածք։ Դրա վառ օրինակ է հանդիսանում՝ Շուշայում, Լաչինում, Ֆիզուլիում, Զաբուխում, Աղալիում և այլ վայրերում իրականացված խոշոր շինարարական աշխատանքները։ Միասին մենք ի վիճակի ենք վերակենդանացնել Ղարաբաղը: Մենք ցանկանում ենք, որ դուք լինեք այս գործընթացի մի մասը: Հիմա զենքի, պատերազմի, հակամարտությունների ժամանակը չէ։ Հիմա շինարարության և խաղաղության ժամանակն է։
Այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանն ու նրանց շրջապատը հարստություն են դիզել ու հարստացել՝ ձեզ խաբելով, շահագործելով ու մահվան ուղարկելով։ Ամեն անգամ, երբ իրավիճակը լարվում էր, նրանք ձեռքերը լվանում էին ու ձեզ թողնում դեմ առ դեմ դառը ճակատագրի հետ։ Դուք գնացիք այս հանցագործների ստեղծած, այսպես կոչված, վարչակարգի թևի տակ, այլ ոչ թե ուժեղ, զարգացող պետության՝ Ադրբեջանի, որը բարեկեցություն, անվտանգություն և խաղաղություն է ապահովում իր քաղաքացիներին։
Ձեզ դատարկ խոստումներ տվողները, ինչպես միշտ, վազեցին ու նորից թաքնվեցին։ Հիմա փորձության ժամանակն է, եկել է պատմական ընտրության պահը։ Կատարե՛ք ճիշտ ընտրություն», - ասվում է դիմումում։