ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ. ՊԵՏՔ ՉԷ ԶԲԱՂՎԵԼ ԻՆՉ-ՈՐ ԱՆՀԵԹԵԹ, ԽՃՃՎԱԾ ՈՒ ԱՆՕԳՈՒՏ ԽԱՂԵՐՈՎ
«Ուզում եմ հիշեցնել, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, դա տեղի է ունեցել Եվրոպական երկրների միջնորդությամբ երկու երկրների ղեկավարների հանդիպումների ընթացքում 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին», - ամենօրյա ճեպազրույցների ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել Ռուսաստանը Լաչինի անցակետում ծերբակալված երեք երիտասարդների վերաբերյալ։
«Այդ համատեքստում ՌԴ խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը համարում ենք անտեղի, սխալ և անարդարացի։ Իսկ խաղաղապահների առաքելությունը նոր պայմաններում, որ կրկնեմ ստեղծվել են Երևանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, տեղում Ղարաբաղի հայերի իրավունքներին և անվտանգությանը աջակցելն է, այդ թվում՝ Բաքու-Խանքենդի ուղիղ երկխոսության կոնտեքստում», - հավելել է Զախարովան։
Հարցին, թե Ռուսական կողմը Բաքու-Խանքենդի հանդիպումն առաջարկե՞լ է անցկացնել Ադրբեջանի տարածքում, և ի՞նչ երաշխիք, որ Ադրբեջանը չի ձերբակալի Խանքենդիի ներկայացուցիչներին՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները, ՌԴ ԱԳՆ խոսնակը պատասխանել է․ «Պարզապես պետք է պայմանավորվածություններն իրագործել, դա էլ հենց երաշխիքն է, շատ պարզ պատասխան է, եթե ինչ-որ բանի մասին պայմանավորվել են, առավել ևս ամրագրել ստորագրություններով, առավել ևս բարձրագույն մակարդակով, դա պետք է իրագործել, այլ ոչ թե զբաղվել տարատեսակ այլ մեկնաբանություններով, նոր կոնստրուկցիաներ հորինելով, երրորդ կողմերին ներգրավելով, արդեն նույնիսկ ոչ թե երրորդ, այլ հինգերորդ ու տասներորդ․․․ պետք չէ զբաղվել ինչ-որ անհեթեթ, խճճված ու անօգուտ խաղերով։ Կան պայմանավորվածություններ, պետք է իրագործել, դա է երաշխիքը»։
«Երբ սկսվում է անազնվությունը պայմանավորվածությունների իրագործման հարցում, այստեղ արդեն էլ ի՞նչ երաշխիք», - հայտարարել է Մարիա Զախարովան։