ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼԱՉԻՆԻ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ
Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան և Ազգային կանխարգելիչ խմբի անդամները այցելել են Լաչինի անցակետում ձերբակալված հայ ֆուտբոլիստներին:
Մեկուսարան կատարած այցի ընթացքում կանխարգելիչ խմբի անդամները բժշկի և հոգեբանի մասնակցությամբ, ծանոթացել են այնտեղ պահվող մարդկանց պահման պայմաններին:
Նրանք մեկուսարանում ընդունել են նաև 3 հայ ֆուտբոլիստներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին, որոնք ձերբակալվել են Լաչինի սահմանային անցակետում և դատապարտվել 10-օրյա վարչական կալանքի:
«Ձերբակալվածները գոհունակություն են հայտնել պահման պայմանների, բուժման, սննդի, ինչպես նաև բուժհոգեբանական օգնության հետ կապված։ Այցի ընթացքում ձերբակալվածներին հնարավորություն է տրվել հեռախոսով զրուցել ընտանիքի անդամների հետ», - հայտնում է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը։