ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱՂԴԱՄ-ԽԱՆՔԵՆԴԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ՆԱև ԼԱՉԻՆ- ԽԱՆՔԵՆԴԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ

Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանն ու տխրահռչակ ռեժիմը հրաժարվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Աղդամ- Խանքենդի ճանապարհով բեռների տեղափոխման վերաբերյալ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունից։ Բացի այդ, Հայաստանի ղեկավարությունը, առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու, պետական սահմանի ուղղությամբ հումանիտար նշանակության բեռներ է հասցրել, որի նպատակը քաղաքական շահարկումն է:
Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, իր հերթին, նույնպես պատրաստ է նպաստել իրավիճակի կայունացմանն ու առկա լարվածության վերացմանը, և առաջարկել է շարունակել շփումները Ֆրանսիայի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև։