ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ. ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ, ԴԵ ԲՈԼԱ ԷԼԻ

Արևմտյան Ադրբեջանի համայնքը հայտարարություն է տարածել Էդմոն Մարուքյանի «սով», «էթնիկ զտում», «ցեղասպանություն» արտահայտություններ պարունակող անհեթեթ հայտարարությունների առնչությամբ:
Հայտարարության մեջ ասվում է, որ հայ քաղաքական գործիչները, դիվանագետները, ովքեր հպարտանում են Ադրբեջանի դեմ 30 տարի շարունակ իրականացված օկուպացիայի, էթնիկ զտումների քաղաքականությամբ, հարյուր հազարավոր ադրբեջանցիների իրենց հայրենի հողերից արտաքսմամբ, ինչպես նաև «անպարտելի հայկական բանակով», Հայրենական պատերազմից հետո «կոկորդիլոսի արցունքներ» են թափում։
Արևմտյան Ադրբեջանի համայնքը հիշեցնում է Մարուքյանին, որ հենց նրա երկիրն էր, որ 30 տարի անտեսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և հերքել դրանց գոյությունը. «Այն, որ այժմ Հայաստանն ու Էդմոն Մարուքյանը հույսները կապում են Անվտանգության խորհրդի ողորմածության հետ, ոչ այլ ինչ է, քան երեսպաշտություն»։


Читайте также

Оставить комментарий