ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎԸ «FORBES»-ԻՆ. ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻԱԿՈՂՄԱՆԻ Է ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ/ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԿՈՂՄԻՑ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Twitter-ի իր էջում պատասխանել՝ է բրիտանացի իրավապաշտպան Էվելինա Օչաբի հոդվածին, որը հրապարակվել է Forbes ամսագրում։
«1. Forbes ամսագրի Ձեր հոդվածը խեղաթյուրում է իրականությունը, միակողմանի է և օգտագործվում է Հայաստանի քարոզչական/ապատեղեկատվական մեքենայի կողմից։ Որպես իրավապաշտպան՝ Դուք երբեք չեք անդրադարձել՝ Հայաստանի կողմից էթնիկ զտումների ենթարկված միլիոնավոր ադրբեջանցիների իրավունքներին ու հոգսերին։
2. Ադրբեջանը ենթարկվել է Հայաստանի կողմից 30-ամյա ավերիչ ռազմական օկուպացիայի։ Հայաստանի կողմից տեղադրված միլիոնավոր ականների արդյունքում ամեն օր ադրբեջանական խաղաղ բնակչությունը դառնում է ականային տեռորի զոհ։ Լաչինի ճանապարհը Հայաստանի կողմից ապօրինի օգտագործվել է ականներ և ռազմական տեխնիկա/կադրեր տեղափոխելու համար։
3. Բայց դուք լռեցիք այս ամենի մասին։ Ձեր հոդվածում չկա Ադրբեջանի առաջարկը՝ Լաչինի ճանապարհին զուգահեռ բացել Աղդամ-Խանքենդի ճանապարհը։ Հայաստանի կողմից հովանավորվող խամաճիկ անջատողական ռեժիմը պատանդ է պահում մեր Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչներին։
4. Մարդու իրավունքների պաշտպանի վեհ կարգավիճակը պահանջում է չեզոքություն, քաղաքական շահարկումների բացակայություն, օբյեկտիվություն և արդարություն։ Ես ափսոսում եմ, որ ձեր հոդվածում այս հատկությունները չեմ տեսնում: Ցավում եմ նաև, որ Forbes-ը հարթակ է տրամադրում միակողմանի քարոզչության համար»,- գրել է Հաջիևը։


Читайте также

Оставить комментарий