ԻՍՊԱՆԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏ. ՕԴՐԻ ԱԶՈՒԼԵՆ ԱՀԱԲԵԿՈՒՄ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Մադրիդը ներկայացնող իսպանացի դիվանագետ Ինիգո Ռամիրեսը դե Ապոն հրաժարականի դիմում է գրել՝ մարդասիրական կազմակերպության գլխավոր տնօրեն, ֆրանսուհի Օդրի Ազուլեին մեղադրելով՝ ղեկավարության կողմից տոտալիտարիզմի և ահաբեկման մեջ։
Այդ մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Դիվանագետը կոչ է արել իր գործընկերներին 2023 թվականի նոյեմբերին կայանալիք գլխավոր համաժողովում բարձրացնել՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի պաշտոնանկության հարցը։ Դե Ապոն համոզված է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում իշխում է նեպոտիզմը և ամբարտավանությունը, և կազմակերպության աշխատակիցները վախենում են իրենց կարծիքն արտահայտել ղեկավարության մոտ՝ վախենալով աշխատանքից ազատվելուց։
Այս մասին նա գրել է իր գործընկերներին ուղղված բաց նամակում։


Читайте также

Оставить комментарий