ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՍԿԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ, ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՅՆ ՓՈԽԱՆՑԵԼ ԹՂԹԻՆ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ձեռք բերվել մոտ ապագայում. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չինական China Media Group մեդիա կորպորացիային տված հարցազրույցում:
«Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում, որովհետև նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քառակուսի կիլոմետր տարածքում, որն ընդգրկում է Ղարաբաղը և ութ ադրբեջանական անկլավները Հայաստանի տարածքում։ Սա իսկապես կարևոր հայտարարություն է, որից հետո մնում է միայն այն փոխանցել թղթին և ստորագրել», - ասել է Ալիևը։
«Կարծում եմ, եթե նրանք իրականում նկատի ունեն այն, ինչ ասում են, և եթե սա հերթական քաղաքական մանևրը չէ, եթե սա գործընթացը ձգձգելու փորձի հին պատմության կրկնությունը չէ, ապա մենք կարող ենք խաղաղության պայմանագրի հասնել և ստորագրել այն մինչև տարեվերջ», - հավելել է Ալիևը:
Խոսելով Ղարաբաղում ապրող հայերի մաին՝ նա ասել է, որ «նրանց իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության հիման վրա»:
«Հայերը, որոնք բնակվում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Կարծում եմ, որ դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։ Եվ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը պաշտպանում է Ադրբեջանի այս դիրքորոշումը»,- ասել է Ալիևը։


Читайте также

Оставить комментарий