ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ՄԵՍԻՋ ՈՒՂԱՐԿԵԼ։ ՄԻ՞ԹԵ ՆՐԱՆՔ ԱՅԴՔԱՆ ԱՆՀԱՍԿԱՑՈՂ ԵՆ

Սահմանին սահմանային անցակետի տեղադրումը կարևոր փուլ է հետկոնֆլիկտային իրավիճակում։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Շուշայի գլոբալ մեդիա ֆորումում իր ելույթի ժամանակ։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի այս գործողությունները լիովին ընդունվել են բոլոր դերակատարների կողմից, թեև ոչ անմիջապես և ոչ այնքան պատրաստակամորեն, սակայն արդյունքում դրանք ընկալվել են որպես օրինական։ «Դա էլ էր մեսիջ: Բայց քանի՞ անգամ մենք պետք է մեսիջ ուղարկենք, քանի՞ անգամ կարելի է ակնարկել։ Մի՞թե քիչ էր արվել։ Ե'վ Ֆարուխի օպերացիան, և' իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 2021 թվականի մայիսին, և' իրավիճակը սահմանին 2022 թվականի սեպտեմբերին, և' սահմանային անցակետը։ Լավ, ինչքա՞ն կարելի է մեսիջ ուղարկել։ Մի՞թե նրանք այդքան անհասկացող են»,- ասել է նախագահը։


Читайте также

Оставить комментарий