ԳԱԼԱՆՏ. ՔՆՆԱՐԿԵՑԻՆՔ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Թվիթերի իր էջում գրել է, որ պաշտպանական ոլորտում Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները անվտանգության ներդրում են ոչ միայն երկու ժողովուրդների, այլ նաև տարածաշրջանի խաղաղության և կայունության համար։
Նա նշել է, որ իր այցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել խորացնելու ուժեղ կապերն ու ամուր բարեկամությունը։
«Հենց նոր ավարտեցի արդյունավետ այցը Ադրբեջան։ Այստեղ ես հանդիպեցի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, պետական սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիևի հետ։ Մենք քննարկեցինք պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները»,- Թվիթերում գրել է Իսրայելի պաշտպանության նախարարը։


Читайте также

Оставить комментарий