ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎԸ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՄԻՇԵԼԻՆ՝ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴՐՈՒՄ ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՎ ՆՇԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՁևԱՉԱՓԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Ըստ Ադրբեջանի ղեկավարի կայքում տեղադրված հաղորդագրության՝ «Ալիևը երախտագիտություն է հայտնել Միշելին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրում ջանքեր գործադրելու համար և նշել է բրյուսելյան ձևաչափի արդյունավետությունը։
Հանդիպման ընթացքում Ալիևն ու Միշելը մտքեր են փոխանակել հուլիսի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպման, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների վերաբերյալ։


Читайте также

Оставить комментарий