ՋԵՅՔ ՍԱԼԻՎԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԳՐԱՆՑԵԼ ԴԵՊԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Հայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն:
Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Հաճելի է այսօր Սպիտակ տանը միասին հյուրընկալել Ջեյհուն Բայրամովին և Արարատ Միրզոյանին։ Ես խրախուսել եմ Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից և թուլացնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար», - գրել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հունիսի 28-ին կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները: