ՔՊ-ԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԾԻՔ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ

Հայկ Կոնջորյանը, օրինակ, նախկիններին մեղադրեց․ «Հայ ժողովրդի վրա նիսյայով վաճառել եք ԼՂ անկախությունը, բայց չեք ճանաչել»։
ՔՊ-ական Լիլիթ Ստեփանյանն էլ, պարզվեց, հիացած է Ադրբեջանի գործերով եւ նեղսրտած․ «Ինչո՞ւ 30 տարում Ադրբեջանի արածի կեսը չեք արել Ղարաբաղում»։
Հակոբ Ասլանյանն էլ ասաց, թե «հարուստներն ուզում են ապստամբել»։ «Մեկ է՝ դուք իշխանության չեք գալու, որովհետեւ այդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանը չէ, այդ իշխանությունը ժողովուրդն է, եւ այդ ժողովուրդն այդ իշխանությունը տվել է նրանց, ովքեր այդ իշխանությունը ժողովրդի համար են օգտագործում, իսկ սա կերեւա պատմության մեջ։ Կգա ժամանակը, եւ ամեն ինչ պարզ կլինի։ Հեռացեք, ամենաճիշտը սա կլինի»,- հորդորեց նա», - գրում է «Հրապարակ» թերթը»: