ՄԵՎԼՅՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԼԻՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԿԻՐԸ, ՈՐՆ ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՂԹԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

«Միշտ առաջին այցը կատարվում է Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետություն: Այդպես է միշտ եղել», - ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մայիսի 28-ին պայքար կմղեն Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Քեմալ Քըլըչդարօղլուն: Փորձագետներից շատերը ենթադրում են, որ կհաղթի գործող նախագահը: