ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ-Ն ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ՈՐԱԿԵԼ ԻՐԱՆՑԻ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զրպարտություն է որակել իսլամական հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարի հայտարարությունը  այն մասին, որ «Կովկասում առկա զգայուն հարցերից մեկն այդ երկրի սահմաններին սիոնիստական ռեժիմի տարրերի, մյուսը՝ սիրիացի ահաբեկիչների առկայությունն է, որոնք տարածաշրջան են տեղափոխվել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ:
Ի պատասխան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում օտար տարրեր չկան, և Բաքվի հասցեին Թեհրանի բոլոր մեղադրանքները անհիմն և անընդունելի են։
Իրանական կողմը մշտապես աջակցել է Հայաստանին, այդ թվում՝ պատերազմից առաջ։
«Եվ այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիան և Իրանը Հայաստանի հիմնական դաշնակիցներն են աշխարհում»,- ընդգծել են նախարարությունից։


Читайте также

Оставить комментарий