ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԻՐԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ ՈՐԵՎԷ ԼՈՒՐՋ ՔԱՅԼ ՉԵՆ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԱԴՐԵԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
«Իրանի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկել Թեհրանում Ադրեբեջանի դեսպանության վրա կատարված հարձակման ընթացքում», - Բաքու ժամանած թուրքական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ահաբեկիչը չեզոքացվել է դեսպանության աշխատակցի հերոսական ջանքերի շնորհիվ, ինչի արդյունքում կանխվել է դիվանագիտական ներկայացչության մյուս աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների դեմ հարձակումը», - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ իրանցի իրավապահներին մեղադրելով անգործության մեջ՝ չնայած այն իրողությանը, որ ահաբեկչական հարձակումը բավական երկարատև է եղել։