ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՊՆԴՈՒՄՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ

Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի ենթադրյալ փակման, ադրբեջանական տարածքներում ապրող հայ բնակիչների շրջափակման, հումանիտար ճգնաժամի առաջացման մասին պնդումներն անհիմն են։
Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ասել է՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով, անընդունելի է, որ մարդիկ, ովքեր իրենց անվանում են ադրբեջանական տարածքներում ապրող հայերի «ներկայացուցիչներ», խոչընդոտում են բնակչության կողմից ճանապարհից օգտվելուն՝ դրանով իսկ ստեղծելով արհեստական «շրջափակման», «մարդասիրական ճգնաժամի» տպավորություն։


Читайте также

Оставить комментарий