ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ԳՈՎԵԼ Է ԹՐԱՄՓԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն գովել Է Թրամփին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած ավանդի համար։«Նա (Թրամփը) շատ բան է արել խաղաղության համար։ Նա լուծել է այդքան շատ հակամարտություններ ամբողջ աշխարհում: Մարդիկ դրան չէին հավատում։ Ադրբեջան և Հայաստան։ Ոչ ոք դրանով չի զբաղվել։ Նա զբաղվեց դրանով։ Եվ կան շատ այլ վայրեր»,- Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետը։

