Երիտասարդ ադրբեջանուհին հայամետ Պոզներին փակուղի է մտցրել. Տեսանյութ

Երիտասարդ ադրբեջանուհի Արզու Մամեդովան, ով ծնունդով Լեռնային Ղարաբաղից է, փակուղի է մտցրել ռուսաստանցի լրագրող և հաղորդավար, իր հայամետ դիրքորոշմամբ  հայտնի Վլադիմիր Պոզներին:
Այսպես, Կալիֆոռնիայում Պոզների ելույթի ժամանակ Մամեդովան ներկայացել է և հայտնել, որ ինքը ծնունդով Ղարաբաղից է: Նա ընդգծել է, որ Ադրբեջանում չկա խտրականություն, այստեղ տարբեր ազգերի ներկայացուցիչները ապրում են համերաշխության պայմաններում, այդ թվում՝ հրեաները:  
Արզու Մամեդովան նշել է, որ Վլադիմիր Պոզների նման բարձր մակարդակի լրագրողը պետք է լինի անաչառ:
«Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որը պաշտոնապես օկուպացվել է Հայաստանի կողմից: Առկա են ՄԱԿ-ի մի շարք բանաձևեր, որոնք պահանջում են անվերապահորեն ազատել Ադրբեջանի օկուպացված հողերը: Աշխարհի որևէ երկիր, այդ թվում՝ Հայաստանը, չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - ասել է Մամեդովան՝ ընդգծելով, որ երկար տարիներ ադրբեջանցիներն ու հայերը Ղարաբաղում ապրել են կողք կողքի, այսօր էլ Բաքվի կենտրոնում գտնվում է հայկական եկեղեցի:    
«Աջակցելով Հայաստանին՝ դուք ծափահարում եք կանանց և երեխաներին սպանողներին», - ասել է նա:  
Չիմանալով, թե ինչ պատասխանել՝ Վլադիմիր Պոզները հայտարարել է, թե իբր Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պաշտոնապես ճանաչված տարածքն է: Սակայն, Արզու Մամեդովան նրա խոսքը ընդհատելով  ընդգծել է, որ դա հենց Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է:



Читайте также

Оставить комментарий