Պոզներին շփոթմունքի մեջ գցած ղարաբաղցի ադրբեջանուհին դիմել է ողջ ադրբեջանցիներին

irevanaz.com

Լեռնային Ղարաբաղից երիտասարդ ադրբեջանուհի Արզու Մամեդովան, ում հաջողվել է իր վառ ելույթով շփոթեցնել՝ իր հայամետ դիրքորոշմամբ «համբավ ձեռք բերած» ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզներին, Instagram-ի իր էջում ելույթ է ունեցել նոր նախաձեռնությամբ:
Նա ողջ ադրբեջանցիներին կոչ է արել՝ Instagram- ում տեղադրելու ժամանակ օգտագործել #Karabakh հեշթեգը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է ցանկացած դեպքում օգտագործել այդ հեշթեգը, նույնիսկ եթե այդ տեղադրումը կապ չունի Ղարաբաղի հետ:
«Գիտեմ, դուք կմտածեք, որ եթե մենակ եք գրում, դա ոչինչ չի փոխի: Բայց եթե դուք և հազարավոր մարդիկ, հատկապես հասարակական գործիչները, անեք դա, ապա մենք իրոք հաջողության կհասնենք», - ասել է նա:
Նա նշել է, որ այս հեշթեգը կօգտագործի իր անձնական էջում և @ herstory.az բլոգում:
«Մենք պետք է Ղարաբաղի մասին խոսենք ոչ միայն փետրվարի 26-ին, այլև միշտ», - ասել է Արզու Մամեդովան:



Читайте также

Оставить комментарий