Human Rights Watch-ի Մերձավոր Արևելքի հարցերով տնօրենը աջակցում է օկուպացված Լեռնային Ղարաբաղի մարզում ապօրինի բնակավայրերի շինարարության

irevanaz.com

Human Rights Watch-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տնօրեն Սարա Լի Ուիթստոնը աջակցում է՝ Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզում ապօրինի բնակավայրերի շինարարությանը։
Այդ մասին ասվում է՝ Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում։
«Բնակավայրերը, որոնց շինարարությանը աջակցում է Ուիթսոնը՝ գտնվում են Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզում, որը Հայաստանի կողմից օկուպացվել է զավթողական պատերազմի ընթացքում։ Հայաստանի ղեկավարությունը միշտ ակտիվորեն խրախուսել է այդ տարածաշրջան վերաբնակների տեղափոխմանը։ Միավորված ազգերի կազմակերպությունը, Միջազգային դատարանները և ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղը համարում են Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածք», - ասվում է հոդվածում։
Ինչպես նշում է հոդվածագիրը, հայկական ընտանիքում մեծացած Ուիթսոնը 2018 թվականին հադես է եկել, որպես Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի համար միջոցների հայթայթման միջոցառումների կազմակերպիչ, որն աջակցում է օկուպացված տարածքներում բնակավայրերի շինարարությանը և Ղարաբաղը դիտարկում է, որպես «Հայաստանի անբաժանելի մաս»։
Բացի դրանից, ինչպես ասվում է հոդվածում, նա Թվիթերի իր էջում զբաղվում է՝ հայկական գինիների, այդ թվում նաև օկուպացված ադրբեջանական տարածքներում արտադրվող գինիների ներկայացմամբ։
Ինքը Ուինսթոնը նշում է, որ հայկական սփյուռքի կազմակերպությանը նրա անձնական աջակցությունը վերաբերվում է իբր Հայաստանում «բարեգօրծական և լուսավորչական աշխատանքներին» և «այսպես կոչված «հայոց ցեղասպանության» ճանաչման քարոզչության» ջանքերին։
«Ադրբեջանի օկուպացված տարածքներում վերոհիշյալ բնակավայրերի զարգացման օգտին հանդես եկող խմբերի համար միջոցներ հայթայթելու Ուինթսոնի կոչերը ոչ մի կերպ չեն սահմանափակվում կրթության հարցերով։ Նա սատարում է Համահայկական բարեգործական միության աշխատանքը, որը «երիտասարդ ընտանիքներին այնտեղ արմատավորվելու» նպատակով աջակցում է նոր բնակավայրերի շինարարությանը։ Նա խմբին հատուկ երախտագիտություն է հայտնել սիրահայերին օգնելու համար, ովքեր «վերաբնակեցվել են Հայաստանում»։ Այդ փախստականների մեծամասնությունը վերաբնակեցվել են Ադրբեջանի օկուպացված տարածքներում»,- ասվում է հոդվածում։



Читайте также

Оставить комментарий