ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁԵՐ ԵՆ ԱՐՎՈՒՄ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆԵԼ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ․ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ

Հայկական հասարակության մեջ կան միտումներ, որոնք ուղղված են տարածաշրջանում նոր քաղաքական իրողությունների փոփոխությանը, Ադրբեջանը դա անընդունելի է համարում։  Այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Մենք պետք է ուշադիր լինենք հայ հասարակության մեջ ռևանշիզմի նոր ալիքի դրսևորումներին։ Արդեն իսկ փորձեր են նկատվում կասկածի տակ դնել ստեղծված ստատուս քվոն, նոր իրողությունները։ Տեսանելի են հայ երիտասարդության գաղափարական մշակման նշանները՝ առճակատման և նոր պատերազմների ոգով։ Դա բացարձակապես անընդունելի է»,-նշել է նա։
Հաջիևը նշում է, որ այդ պատճառով Հայաստանի կառավարությունը պետք է կենտրոնանա սեփական հասարակության վրա:
«Ես հավատում եմ, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը կարեւոր քայլ կլինի այդ ամենը դադարեցնելու ճանապարհին»,-ասել է Հաջիևը։
Նրա խոսքով՝ Բաքուն ցանկանում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ուղարկվի պատմության աղբանոց։ Դա դիվանագիտական ֆիասկո էր և լիակատար ձախողում։ 30 տարի Մինսկի խումբը անհաջող առաքելություն է իրականացրել՝ առանց հակամարտության կարգավորման որևէ իրական հեռանկարի։
Հաջիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ներկա բանակցությունների ընթացքում չեն քննարկում Երևանի կողմից հատուցումների վճարման հարցը:


Читайте также

Оставить комментарий