ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԸ ԿԱՄ ԷՍԿԱԼԱՑԻԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԷ․ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎԻ ՕԳՆԱԿԱՆ

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ էսկալացիան ակտուալ չէ։ Այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով՝ ներկայումս շարունակվում են երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման աշխատանքները:
«Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ իրական խաղաղություն չբերելով։
Հարավային Կովկասի դեպքում իրավիճակն այլ է. այստեղ իրական խաղաղություն կա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ էսկալացիան օրակարգում չէ։ Մնացել են միայն առանձին վիճելի կետեր, ինչը միանգամայն բնական է։ Հենց դրա համար էլ գոյություն ունի դիվանագիտությունն ու երկխոսությունը»,-ասել է Հաջիևը։
Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է ։
«Սա շատ դրական պահ է։ Այո, մնում են որոշ չլուծված կետեր։ Օրինակ, Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Սահմանադրությունը յուրաքանչյուր երկրի ներքին հարցն է, եթե այն չի շոշափում մեկ այլ պետության անվանումը կամ տարածքը: Մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ։ Մենք հույս ունենք, որ հայերը փոփոխություններ կկատարեն Սահմանադրության մեջ եւ պաշտոնապես կհրաժարվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,-հավելել է Հաջիեւը»։
«Մենք հավատում ենք, որ այս հարցի կարգավորումից հետո խաղաղության ճանապարհին լուրջ խոչընդոտներ չեն մնա»-ասել Է Ադրբեջանի նախագահի օգնականը:
Նրա խոսքով՝ որոշումներ կայացնում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն։
«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունները, որոնք տեղի են ունեցել հուլիսին Աբու Դաբիում, կառուցողական են եղել: Կառուցողական կողմն այն է, որ ամբողջ խաղաղ գործընթացն այժմ մեր ձեռքերում է։ Որոշումներ կայացնում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը»,-ասել է Հաջիևը։


Читайте также

Оставить комментарий