ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀՀ-Ի ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ «ՊԱՏԱՆԴԸ». ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆ
Խաղաղության պայմանագիրը չպետք է լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման «պատանդը»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում:
«Սահմանների դելիմիտացիան տեխնիկական և երկարատև գործընթաց է, մինչդեռ խաղաղության պայմանագրի կնքումը հատուկ ջանքեր չի պահանջում և հիմնված է միջպետական հարաբերություններում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների փոխադարձ ընդունման վրա»,– ասել է նա։
Նա նշել է` չնայած խաղաղության համաձայնագրի և սահմանազատման ու սահմանագծման շուրջ բանակցությունները զուգահեռ են ընթանում, դրանք երկու տարբեր ձևաչափերով են։