ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԶՈՒՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆ Է, ԵՎ ԲԱՔՈՒՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԿՈՂՄԻ ՀԵՏ

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հետ կապված հարցերը պետք է առանձին լուծվեն և կապված չլինեն Ղարաբաղի բնակչությանը վերաբերող հարցերին։
«Հայաստանն ի սկզբանե փորձել է ղարաբաղյան հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն այդ մոտեցումն անընդունելի է Ադրբեջանի համար։ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը զուտ Ադրբեջանի ներքին խնդիրն է, և Բաքուն չի պատրաստվում ինքնիշխանության վերաբերյալ հարցերը քննարկել որևէ այլ կողմի հետ», - հայտարարել է Հաջիևը:
Նա նաև հավելել է, որ Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը կորոշվեն Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։