HABERGLOBAL. ՀԿԹՀ-Ն ԿՄԱՍՆԱԿՑԻ ՇՈՒՇԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԹՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ - ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ) կներկայացվի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 5-6-ը Շուշա քաղաքում։
Այս մասին ասված է գագաթնաժողովին նվիրված Haber Global-ի ռեպորտաժում:
Ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ Հյուսիսային Կիպրոսը միջոցառմանը մասնակցում է նախագահ Իլհամ Ալիևի հրավերով: Սա կլինի առաջին դեպքը, երբ ՀԿԹՀ-ն պաշտոնապես կմասնակցի գագաթնաժողովին որպես դիտորդ. «Սա կարևոր քայլ է համաշխարհային հանրության կողմից ՀԿԹՀ-ի ճանաչման ուղղությամբ»։
Սյուժեում նշվում է, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարը շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի հրավերի համար՝ երախտագիտություն հայտնելով նաև Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևին և Ռեջեփ Թայիբ Էրդողանին։
Հատկապես կարևորվում է այս տարվա հունիսի 6-ին TURKPA պատվիրակության ընդունելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը.
«Ինչ վերաբերում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության լիիրավ անդամ դառնալուն, մենք՝ որպես Ադրբեջան, սատարում ենք դրան։ Դա բնական կլիներ։ Պատմական տեսանկյունից Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը թյուրքական աշխարհի մի մասն է։ Այնտեղ ապրող թուրքերը մեր եղբայրներն են»։



Читайте также

Оставить комментарий