ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կժամանի Ադրբեջան: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջահիթ Բաղչին:
«Սպասում ենք մեր հարգելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին: Այսօր տեղի կունենա եղբայրների հանդիպումը», - սոցցանցում գրել է դեսպանը:
Թուրքիայի նախագահն ընտրվելուց հետո, ավանդույթի համաձայն, առաջին արտասահմանյան այցերը կատարում է նախ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետություն, որը ճանաչվել է միայն Անկարայի կողմից, ապա՝ Ադրբեջան:


09.00
Վաղը՝ հունիսի 13-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան, հայտնում է  Irevanaz.com-ը։
Համապատասխան տեղեկությունը տարածել է Թուրքիայի առաջնորդի աշխատակազմը։
Նախագահ ընտրվելուց հետո Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ավանդույթի համաձայն, հունիսի 12-ին առաջին այցը կկատարի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ), իսկ հունիսի 13-ին՝ կժամանի Ադրբեջան։
Ադրբեջան այցի շրջանակներում հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկումներ անցկացնել մոտ առաջիկայում ադրբեջանա-թուրքական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակի շուրջ։
ՀԿԹՀ կատարած այցի ընթացքում մտքերի փոխանակում տեղի կունենա բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։


Читайте также

Оставить комментарий