ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 20-ին կայցելի Ադրբեջան:
Այս մասին Գյանջայում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին:
Նրա խոսքով, Թուրքիայի նախագահի օդանավն արդեն երկրորդ անգամ վայրէջք կկատարի Ադրբեջանի ազատագրված տարածքում:
Հոկտեմբերի 20-ին Էրդողանը կմասնակցի Զանգիլանում կառուցված նոր միջազգային օդակայանի բացման հանդիսավոր արարողությանը:
Դրա շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին: Նոր օդակայանի թռիչքուղին 3 հազար մետր է, լայնությունը՝ 60 մետր: Այն կսպասարկի ժամում 200 ուղևոր:
Անցյալ տարի տեղի է ունեցել Ֆիզուլիի նոր օդակայանի բացումը, որին մասնակցել է Թուրքիայի նախագահը:


Читайте также

Оставить комментарий