ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԶԱՆԳԻԼԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ

Այդ մասին Ռեջեփ Էրդողանը լրագրողներին հայտնել է Սամարղանդում կայացած գագաթնաժողովից հետո, որի շրջանակներում հանդիպել էր Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, կարևոր է, որ տարածաշրջանի բոլոր երկրները անվերապահորեն և հստակ աջակցություն հայտնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», - ասել է Էրդողանը: