ՄԵՎԼՅՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԼԻՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԿԻՐԸ, ՈՐՆ ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՂԹԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Report ադրբեջանական լրատվական կայքի թղթակցին ասել է, որ Ադրբեջանը կլինի առաջին երկիրն, ուր վերընտրվելու դեպքում կմեկնի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
«Միշտ առաջին այցը կատարվում է Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետություն: Այդպես է միշտ եղել», - ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մայիսի 28-ին պայքար կմղեն Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Քեմալ Քըլըչդարօղլուն: Փորձագետներից շատերը ենթադրում են, որ կհաղթի գործող նախագահը:


Читайте также

Оставить комментарий