ԼԱՎՐՈՎՆ ԱՍԵԼ Է, ԹԵ ԻՆՉԻՑ Է ԿԱԽՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնության հետ շփումներում, հաստատում է իր պատրաստակամությունը լուծելու Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցը 2020 թվականի եռակողմ հայտարարությունների հիման վրա։
Լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կախված կլինի նրանից, թե որքան ազնվորեն կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները:
«Ադրբեջանը հաստատում է պատրաստակամությունը լուծելու բոլոր խնդիրները՝ համաձայն մի շարք եռակողմ հայտարարությունների, որոնք ընդունվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով։
Եվ ինչ վերաբերում է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, և Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատմանը և խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը»,-նշել է Լավրովը։


Читайте также

Оставить комментарий