ԼԱՎՐՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՏ ԵՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի և մի շարք հոդվածների վերաբերյալ, որոնք այսօր քննարկվել են, հնարավոր եղավ երկու կողմերի փոխըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին։
Այս մասին Մոսկվայում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով, բանակցությունների առանձին թեմա է խաղաղ պայմանագիրը. «Կողմերը սկսել են աշխատել դրա վրա, և այժմ այն ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։
Բայց մեր գործընկերներն հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտի և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը լուծելու, դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով»,- ասել է նա։
Լավրովը նշել է նաև, որ հաջորդ շաբաթ պետք է կայանա եռակողմ խմբի հանդիպումը՝ փոխվարչապետերի ղեկավարությամբ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով. «Մենք հույս ունենք, որ արդյունքում դրական արդյունք կգրանցվի։ Կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնության»։


Читайте также

Оставить комментарий