ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐ Է, ՄԵԶ ՊԵՏՔ Է ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ․ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՀՀ-ում բնակվող հայ սերունդներին ապագայում պետք է անվտանգ երկիր հանձնենք ու ես կարծում եմ, որ ցանկացած իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է դա լինի։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Պատմական արդարությունը պետք է համապատասխանի իրականությանը, իլյուզիաներով, խնդրեմ, կարող եք ապրել։  Պետք է անել այն ինչի հնարավորությունը կա ու ամեն ժամ մեծացնեք հնարավորությունը, որ կարողանանք լինել ավելի լուրջ ու մրցունակ երկիր։ Պատմությունը պահեք, բայց նոր ժամանակներում մրցունակ  լինելու համար նոր մարտահրավերներ կան: Ցեղասպանության ճանաչումը քաղաքական առևտուր է, մեզ պետք է հզոր պետություն»,- ասել է Սուքիասյանը։


Читайте также

Оставить комментарий