ՆԱՏԱԼԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. ՍՐԻԿԱՅԻՆ “ԹՈՒՐՔ” ԱՆՎԱՆԵԼԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՈՒՅԹ Է

Իմ հետևորդների շարքերում կան ադրբեջանցիներ ու թուրքեր, ու ես ցանկանում եմ նրանց հարցնել՝ արդյո՞ք իրենց հասարակություններում ընդունված է վատ պահվածք դրսևորող մարդուն անվանել “հայ”։ Իսկ մինչ նրանք ազնիվ կպատասխանեն, ուզում եմ անդրադառնալ նույն երևույթին Հայաստանում։
Այս մասին իր Facebook-յան  էջում գրել է Նատալի Ալեքսնյանը:
«Մեզ մոտ ընդունված է սրիկաներին անվանել “թուրք”, ու եկեք համաձայնեք ինձ հետ, որ ժողովրդի շրջանում դա շատ նորմալ է ընկալվում։ Մեր մտքով անգամ չի անցնում, որ թուրքը դա ընդամենը ազգություն է, ու չի կարելի մի ամբողջ ազգի բացասական որակում տալ։ Թուրքերը մեզ նման մարդիկ են, իրենց լավ ու վատ կողմերով։ Ես անգամ վստահ եմ, որ եթե որևէ հայ Թուրքիայում շփված լինի որևէ թուրքի հետ, նա երբեք որևէ բացասական դրսևորում իր հասցեին չի նկատի։
Սրիկային “թուրք” անվանելը դաշնակցական խոսույթ է, քանի որ հենց դաշնակներն են աշխարհը բաժանում լավ ու վատ կողմերի, որտեղ թուրքերին միշտ բաժին է հասնում վատ կողմը։ Հարգելիներս, եկեք ազատվենք այդ ֆաշիստական մտածելակերպից, եկեք հանգիստ թողնենք թուրքերին, իսկ մեր ազգի սրիկաներին անվանենք պարզապես սրիկա։ Այո, նրանք հայ են ու սրիկա, ու թուրք ժողովուրդը նրանց սրիկայությունների հետ ոչ մի աղերս չունի», - նշել է Նատալին։


Читайте также

Оставить комментарий