ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆ Է, ՍԱ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ, ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

Թուրք-ադրբեջանական եղբայրությունն ու միասնությունը մեր ժողովուրդների հիմնական ուղեցույցն է, սա շատ կարևոր գործոն է տարածաշրջանի, աշխարհի համար, անվտանգության և կայունության գործոն։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Որքան ավելի վստահ միասին քայլեն Թուրքիան և Ադրբեջանը, այնքան ավելի ամուր կլինի խաղաղությունն ու հանգստությունը մեր տարածաշրջանում։ Սա մենք և ողջ աշխարհը տեսանք Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Թուրքիան մեր կողքին էր: Այն, որ իմ սիրելի եղբայր Էրդողանը պատերազմի առաջին ժամերին հայտարարեց, որ «Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան Ադրբեջանի կողքին է», մեզ լրացուցիչ ուժ, վստահություն տվեց։ Ադրբեջանական ժողովուրդը դա երբեք չի մոռանա։
Մեր եղբայրությունը պետք է օրինակ դառնա թուրք և ադրբեջանցի ժողովուրդների համար», - ասել է  Իլհամ Ալիևը:


Читайте также

Оставить комментарий