ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ԵԽ ՈՒ ԱՄՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում, որտեղ գումարվել է ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանը, հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Այդ մասին նախարարը հայտնել է X սոցիալական ցանցում:
«Ընգդծել եմ Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերման և խամաճիկ ռեժիմի լուծարման կարևորությունը»,- գրել է Բայրամովը։
Նա հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ:
«Հանդիպման ընթացքում Քիմին տեղեկացրել եմ տարածաշրջանում վերջին իրադարձությունների և ի պատասխան Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապօրինաբար տեղակայված հայկական զինված ուժերի սադրանքներին Ադրբեջանի ձեռնարկված միջոցառումների մասին»,- «X» սոցիալական ցանցում գրել է Բայրամովը:


Читайте также

Оставить комментарий