ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՐԵԼ Է ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Ջեյհուն Բայրամովը զրուցակցին մանրամասն տեղեկացրել է՝ հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի և խաղաղության օրակարգի առաջընթացին ուղղված ջանքերի մասին։ Նա հայտարարել է, որ Հայաստանը մշտապես ռազմաքաղաքական սադրանքներ է իրագործում:
Նա ընդգծել է, որ պահպանվող ականային սպառնալիքը խաթարում է խաղաղության հաստատման գործընթացը։ Մտահոգություն հայտնելով վերջին շրջանում հայկական սադրանքների ավելացման կապակցությամբ, մասնավորապես՝ ԵՄ առաքելության իրականացման ընթացքում, Ջեյհուն Բայրամովն ընդգծել է այդ առաքելության չարաշահման ու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վնասելու անթույլատրելիությունը։